«Հանրապետական» ծննդատանը նորածին երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանը ArmLife.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաքննությունը հենց սկզբից տարվել է սխալ ուղղությամբ. «Ես հայտնում եմ իմ անվստահությունը և բողոքարկում. գործը պետք է հարուցվեր 131 հոդվածով ՝ անձի առևանգում, քանի որ չկա դիակ, չկա ո՛չ ողջ, ո՛չ մարմինը, բայց չգիտես ինչո՞ւ 130.2 մասով է հարուցվել՝ մահվան հանգամանքների պարզում, հիմնելով չապացուցված խոսքերի հիման վրա: Այսինքն՝ քնչական մարմինները նրանց հետ երկար տարիներ միասին աշխատելով, նույն նպատակին ծառայելով 17.1 մասով դարձել են գործընկերներ, որը արգելում է վարույթ իրականացնել նրանց դեմ»:
Ըստ Հայկուհու՝ այս գործը պետք է տեղափոխվի ԱԱԾ քնչական դեպարտամենտ, իսկ եթե այն չհանգուցալուծվի, ապա պատրաստ է դիմել ՄԻԵԴ:
Հիշեցնենք, որ 2019 սեպտեմբերի 29-ին քաղաքացին՝ ծնված 1986 թվականին, հաղորդում է տվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, ինքը 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ ծննդաբերել է արական սեռի երեխա: Երեխային մայրնը ամեն ինչ կասկածում է` սկսած օրգանների վաճառքից մինչեւ այն, որ իր երեխան ողջ է: Նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ArmLife.am