Search
Close this search box.

ՔԿՀ-ի պարզաբանումը՝ Արսեն Բաբայանի հետ տեսակցելու արգելքի մասին

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը սոցցանցի էջում հանդես է եկել Արսեն Բաբայանի հետ տեսակցելու արգելքի վերաբերյալ պարզաբանմամբ.

«Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա»,- նշված է ՔԿՀ պարզաբանման մեջ:

Please enter a valid URL