Search
Close this search box.

Խոշոր չափի կողոպուտ Երևանում. վերելակի մոտ 55–ամյա տղամարդուց հափշտակել են 15 հազար դոլար

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր չափի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ անձը Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակի մոտ հափշտակել է նույն շենքի բնակիչ, 55-ամյա Սերգեյ Ա.-ի ձեռքի «բարսետկան» և դիմել փախուստի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործը Սերգեյ Ա.-ից հափշտակել է 15 հազար ԱՄՆ դոլար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Please enter a valid URL