Search
Close this search box.

Նորածնին կորցրած Հայկուհի Խաչատրյանը՝ մահացության դեպքերը քննելու սխեմայի մասին

«Հանրապետական» ծննդատանը նորածին երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանը գրում է.

Հայաստանում պետք է ստեղծվի և գործի անկախ փորձագիտական հանձնաժողով` բոլոր մանկական և մայրական մահացության դեպքերը քննելու համար։

Ցավալի է, բայց փաստ այն մասին, որ Հայաստանում մեծ ցուցանիշ է գրանցվում մանկական և մայրական մահացության դեպքերի։ Եվ առ այսօր, դեռ չի պատժվել որևէ մեկը այդ հանցագործության համար։

Սխեման պարզ է, այ այսպես …

Գործող փորձագիտական հանձնաժողովի անդամները կրկնվում են։ Օրինակ՝ «Մարգարյան» ծննդատանը դեպք է պատահում, գրողի տարած ռազմիկն է լինում հանձնաժողովի կազմում և այլն, չմանրամասնեմ անվանումները անդամների, «Հանրապետականում» է դեպքը լինում՝ «Մարգարյանի» տնօրենն է լինում հանձնաժողովի կազմում։

Այսօր ուղտը չոքել է ռազմիկի ծննդատան դուռը՝ նրանք են իրեն փրկում, վաղը ուղտը չոքեց «Մարգարյանում»՝ իրենք պետք է փրկեն նրան, այսինքն` կրկնվող հանձնաժողովի անդամների դեպքում գործում է փոխադարձ պարտավորության սկզբունքը և անարդար քննության արդյունքները իրենց սրտով ապահովված են լինում։

Հենց այդ պատճառով տիրում է անպատժելիության մթնոլորտ և չի պատժվում հանցագործը և որի արդյունքում կրկնվում է երևույթը…

Please enter a valid URL