Անի Զախարյանը՝ կառավարության նիստի օրը, կառավարության շենքի մոտ, ստորագրահավաք է սկսել: Իրեն մեկ միլիոն ստորագրություն է պետք՝ վարչապետ դառնալու համար, սակայն մեկ օրվա ընթացքում նա ընդամենը 6 ստորագրություն է հավաքել: Եվ շատ օգտատերեր, հերթական անգամ, ծաղրանքով են մոտեցել Անի Զախարյանի այս նախաձեռնությանը:
«Մյուս հինգշաբթի տանը մարդ չտեսնեմ, բոլորդ դեպի հեղափոխական հռչակագիր»,-կոչ է արել Անի Զախարյանը, «ոնց ասես հրամանատար»,-արձագանքել է Արմեն Խաչատրյանը:
Արմեն Հունանյան— 6 հոգի՞, ահագին է, բազմաշատ է, դուխով Անի ջան, էէէ՝ թռիչքով
Տիգրան Սուքիասյան— Անի ջան տետրը հեց վերջանա, զանգ տուր հաստ տետր բերեմ
Վարդուհի Եզեկյան— Ինչ բազմաշատա
Կարեն Մելիքսեթյան— Մնաց 999994
Ջուլիա Տոնոյան— Դե լավա, 6 հոգու վարչապետ էս
Նարին Փայլակյան— Դեմը ձմեռ ա, կհիվանդանաս բալիկ ջան, ցիստիտ ա բան ա
Դավիթ Թեվյանց— քո դարդերը ինձ տային:
Ի դեպ, հաջորդ հինգշաբթի, Անի Զախարյանը կրկին կլինի Կառավարության շենքի դիմաց և կշարունակի իր «հեղափոխական» նախաձեռնությունը՝ ստորագրահավաքը:
ArmLife.am