Սանկտ Պետերբուրգում 17-ամյա աղջիկը հրաշքով փրկվել է մահից: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկն առանց շուրջ նայելու քայլում տրամվայի ռելսերի վրայով, իսկ մոտեցող տրամվայը՝ չունենալով արգելակման ժամանալ, քարշ է տալիս նրան մի քանի մետր: Life.ru-ի փոխանցմամբ՝ հավանաբար, անչափահասը չի լսել մոտեցող տրամվային՝ ականջակալներով երաժշտություն լսելու պատճառով:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց:
ArmLife.am