Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երկու եղբայրներից մեկը հաշվառված է եղել Ոստիկանությունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ անդրադառնալով Ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի սպանությանը։ Նրա խոսքով՝ ոստիկանին մահացու հրազենային վնասվածք պատճառած պատանին նախկինում գտնվել է հոգեբուժական հիմնարկում, որտեղից դիմել էր փախուստի։
«Բայց այստեղ չի կարող աշխատանքը լիարժեք լինել, եթե չկա ընտանիք։ Երեխան ապրում է ընտանիքում, երեխան ունի ծնող, ով ժամանակին զրկված է եղել ծնողական իրավունքից։ Հետագայում վերականգնվել են նրա ծնողական իրավունքները և նրանք ապրում էին համատեղ»,- ասաց տիկին Դուրյանը՝ նշելով, որ Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է կատարում, սակայն մեծ նշանակություն ունի երեխայի միջավայրը, ընտանիքը։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: