Search
Close this search box.

Նոր տեսանյութ. հրշեջներն այրվել են բաց տարածության մեջ

Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոտի հրդեհը բաց տարածքում էր, որը չէր կարող վտանգավոր լինել հրշեջների կյանքի համար, NEWS.am-ին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։

Նա պատմեց, որ քամին կրակի բոցի օղակի մեջ է վերցրել հրշեջներին. «Քամին կրակի շուրջը համընթաց պտտվել է։ Խոտը շատ մեծ ուժգնությամբ է այրվել, եւ կրակն իր մեջ է վերցրել 2 փրկարարներին։ Կարճ ժամանակում այդ բոցը մեկին սպանել է, մյուսին՝ այրվածքներ հասցրել։ Բոլորն ապշած են, նման բան չէր կարող լինել»,- ասաց Էդմոն Զարգարյանը։

Հիշեցնենք՝ Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի հետևանքով հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով վայրէջք կատարել ԱԻՆ շարահրապարակում, որտեղից էլ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Please enter a valid URL