Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կանխել են 14-ամյա աղջնակի բռնաբարության փորձը

Պրիմորիայի շրջանում անցորդները նկատել են, թե ինչպես է տղամարդը հարձակվել 14-ամյա աղջիկ երեխայի վրա և կանխել են բռնաբարության փորձը։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն: Դեպքը տեղի է ունեցել Արտեմ քաղաքում:

Նշվում է, որ ավտոտնակների մոտ տղամարդը հարձակվել է 14 տարին դեռ չլրացած աղջիկ երեխայի վրա և փորձել է բռնաբարել նրան։ Սակայն նրան նկատել են այդտեղ անցնող մի խումբ երիտասարդներ, ովքեր բռնել են նրան, գցել գետնին և կապել ձեռքերը։

Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ սեռական բնույթի բռնի գործողությունների համար:

Ըստ Քննչական կոմիտեի տարածաշրջանային ղեկավարի, ձերբակալվածն նախկինում դատվածություն ունի նմանատիպ հանցագործության համար: Այժմ հոգեբաններն աշխատում են երեխայի հետ:

Please enter a valid URL