Search
Close this search box.

Ինչո՞ւ էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եկել ու դռնից հետ գնացել

Վերջերս Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանն ասել էր, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, Մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքների հետ կապված, հրավեր էր ստացել, եկել էր, սակայն դռան մոտից հետ էր գնացել: Ինչի՞ հետ կապված կարող էր լինել դա. մեկնաբանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Ես գնահատեցի, որ Հայկ Հարությունյանն ունի պրոբլեմ՝ այդպիսի միջավայրում շփվելու և հարցերին պատասպանելու: Ես հասկանում եմ՝ այդ պրոբլեմն ինչից է գալիս: Եթե Հ.Հարությունյանը գար-հասներ ներս և փակ դռների հետևում շփվեինք, նա շատ հարցերի էր պատասխանելու, որովհետև դրանից առաջ նա եղել է պարոն Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովում: Եվ այնտեղ նա տվել է պատասխաններ, որոնք հետագայում փաստահավաք խումբը վերցրել է իր ուսումնասիրության տիրույթ: Դա հնարավոր շտաբի ու նրա հնարավոր կազմի մասին է: Եղել է շտաբ և դրա որոշումները կատարել են ուժային կառույցները: Մենք դրանք ամբողջացրել ենք: Այդպիսի մի դրվագ էլ վերցրել ենք դիպուկահարի պահով, այդտեղ շատ խորացանք: Հ.Հարությունյանը հոգեբանորեն պատրաստ չէր՝ գալ և պատասխաններ ստանալ, որոնք իր համար ցանկալի չէին: Մարդկայնորեն ծանր էր տարել, որ ինքը, լինելով այդ պաշտոնը զբաղեցրած անձնավորություն, կատարել է գործողություններ»,- ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ նախաքննական մարմինը դեռ պետք է պարզի՝ Հ.Հարությունյանը սպանվե՞լ է, թե՞ ինքնասպան է եղել:

Please enter a valid URL