Search
Close this search box.

Աննա Հակոբյանը լրատվական դաշտում կրկին կորցրել է դրական իմիջը

2019 թ-ի հոկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 322 հոդված, որոնցից 69-ը եղել է բացասական, 17-ը՝ դրական, 236-ը՝ չեզոք։Այս տասնօրյակում Աննա Հակոբյանը լրատվական դաշտում կրկին կորցրել է իր դրական իմիջը: Ա

վելի շատ բացասական հոդվածներ են դիտարկվել։Ըստ լրատվականների՝ ՔՊ վարչությունում նիստ է տեղի ունեցել, որի օրակարգում՝ բազմաթիվ հարցերից զատ, ևս մեկ հարց է եղել։ Հրապարակման համաձայն՝ «Իմ քայլական» երկու լիդերներ ակնարկել են զգուշանալ լրագրողներից և չմեկնաբանել վարչապետի ընտանիքին առնչվող հարցերը՝ անկախ այն բանից, թե ում հետ է կապված միջադեպը՝ Աննա Հակոբյանի, Մարիամ Փաշինյանի, թե Աշոտ Փաշինյանի։

Լրատվականը նշում է, որ այդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։Հրայր Թովմասյանի դստրերի հարցաքննությունը ոչ միանշանակ է ընդունվել հասարակության կողմից, եղել են և՛ դեմ, և՛ կողմ կարծիքներ։ «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում արված գրառումները ևս տեղ են գտել լրատվական դաշտում։ Դրանցից մեկում ասված է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որովհետև հարցաքննելու են իր ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում նաև՝ տկն․ Հակոբյանը։

Մամուլում տևական ժամանակ նշվում է, որ Աննա Հակոբյանի և Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են։ Ըստ այդ տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը այդ լարված հարաբերությունների պատճառով հնարավոր է՝ ազատվի աշխատանքից։Վիտալի Բալասանյանը քննադատական ելույթ է ունեցել՝ հասցեագրված Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Բալասանյանի՝ Փաշինյանն իր թերթը շանտաժի միջոցով է պահել, իսկ թերթի գլխավոր խմբագիր մինչև այժմ Աննա Հակոբյանն է։

Տարակարծությունների և քննադատությունների հիմք է հանդիսացել նաև Աննա Հակոբյանի Շվեյցարիա մեկնելը։ Հարց է առաջացել, թե Աննա Հակոբյանն ինչո՞ւ է հաճախ այցելում Շվեյցարիա, նշվում է նաև, որ Աննա Հակոբյանն օգտվել է կառավարական ինքնաթիռից։ Աննա Հակոբյանը քննադատական հոդվածներին պատասխանել է՝ նշելով .« Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ»։ Այս հայտարարությունը ևս քննադատվել է թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվական դաշտում։ Քննադատվել է նաև Աննա Հակոբյանի և Գարեգին 2-րդ Վեհափառի համատեղ նկարը․ ըստ որոշ կարծիքների՝ Աննա Հակոբյանի՝ Վեհափառի հետ հանդիպման ժամանակ կրած հագուստը, չի համապատասխանել իրավիճակին։

Դրական դիտարկված հոդվածների շարքում է այն հրապարակումը, որում նշվում է, որ Աննա Հակոբյանը մարզվում է քաղցկեղով հիվանդ երեխաների հետ։ Աննա Հակոբյանն իրականացրել է նաև հաշմանդամություն ունեցող Ռազմիկի Երազանքը։Լրատվականներում՝ ի պաշտպանություն Աննա Հակոբյանի, հոդվածներ ևս տպվել են․ դրանք վերաբերել են տկն․ Հակոբյանի կրած զգեստին, ներկայացվել են նաև մի շարք լուսանկարներ, որոնցում Աննա Հակոբյանը Վեհափառի հետ հանդիպման ժամանակ այլ հագուստներով է։

Please enter a valid URL