Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, մեր տեղեկություններով, քաղաքական նոր ուժ ձեւավորելու ճանապարհին է՝ գրասենյակ է փնտրում, մարդկանց հետ է հանդիպում: Ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ նա կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին, որտեղ կտեսնենք նաեւ իշխանության ներկայացուցիչների։
Հնչում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանի եւ այլ անուններ: Ռադիկալ ընդդիմություն ստեղծելու գաղափարը եւ կազմը Նիկոլ Փաշինյանինն են։ Այնպես, ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ձեւավորեց ԲՀԿ-ն։ Մեզ հետ զրույցում Վարազդատ Կարապետյանը նշեց, որ ինքը քաղաքական դերակատար չէ եւ, ըստ ամենայնի, երբեւէ կուսակցական չի դառնա.
«Թեկուզեւ պատգամավորը պետք է քաղաքական դերակատար լինի, բայց ես չեմ գտնում, որ քաղաքական կերպար եմ ու երբեւէ կդառնամ որեւէ կուսակցության անդամ: Քանի որ կարծում եմ՝ քաղաքական ապագան կմերժի կուսակցությունների գոյությունը: Եվ մենք Հայաստանում նոր մշակույթի կերտման մասին պետք է մտածենք: Կա իրավունքի վրա հենված հանրություն, եւ կա պատասխանատվության վրա հենված պատասխանատվություն, եւ մենք պետք է գնանք ոչ թե անձնական իրավունքի, այլ պատասխանատվության ճանապարհով»:
Հիշեցնենք․ Արման Բաբաջանյանը դեռեւս ամիսներ առաջ մեզ հետ զրույցում հերքել էր ԼՀԿ-ից դուրս գալու մեր տեղեկությունը, սակայն 10 օր անց հայտարարեց ԼՀԿ-ն լքելու մասին, ուստի այս անգամ մեզ անիմաստ թվաց նրանից մեկնաբանություն խնդրելը: