Այսօր՝ լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը նշել է, որ Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել. նա ունի կասկածյալի կարգավիճակ։
«Քննչական գործողություններ են ընթանում։ Այսօր հարցաքննություն էր իրականացվում»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։