Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ:
Նախորդ օրը դատարանը քննել էր 2 միջնորդություն: Դրանցից մեկով Ա.Բաբայանի պաշտպանները պահանջում էին ապօրիի ճանաչել ազատազրկումը, իսկ մյուսով՝ ՀՔԾ-ն՝ պահանջում էր կալանավորել Ա.Բաբայանին: