Ֆրանսիական Bonheur Retrouve բարեգործական ասոցիացիան հերթական բարեգործական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Կարճ ժամանակում ասոցիացիան նախաձեռնեց համերգ՝ հայ, եզդի, քուրդ, ուկրաինացի երգիչների մասնակցությամբ։ Այս նախաձեռնությունը մեկ առաքելություն ունի՝ ձեռք մեկնել պատերազմից տուժած Սիրիայի և Դոնեցկի փոքրիկներին։
Այս օրերին համացանցում հայտնված Սիրիայի փոքրիկների հայացքները պարզապես չեն կարող անտարբեր թողնել։ Ասոցիացիայի նախաձեռնած համերգային այս ծրագիրը կոչված է նաև խաղաղության կոչով դիմել պատերազմող բոլոր երկրներին: