Արմավիրի Մեծամոր քաղաքում աշխատավայրում մահացել է 25–ամյա մի երիտասարդ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր առավոտյան շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մեծամոր քաղաքի թաղամասերից մեկն ու մի շինության տարածքում հայտնաբերել երիտասարդ տղայի դի։
Տեղեկությունը փոխանցվել է տեղի իրավապահներին։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, որոնք միջոցառումներ են ձեռնարկում երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն համապատասխան փորձաքննություններից հետո։
Կայքի տեղեկություններով` երիտասարդը մահացել է իր ազգականին պատկանող աշխատավայրում, որտեղ մեծ սառնարաններում մրգեր են ամբարում։