Search
Close this search box.

Կոտրել են ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները

Քաղակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ շենքի հարևանությամբ կոտրել են Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի կողային ապակիները։

Էտ նրանից է, որ մեր ոստիկանությունը շատ օպերատիվ է աշխատում, քանի որ ամիսներ առաջ նույն բանն էլի էր եղել և կատարողները չեն պատժվել»։

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանն էլ անդրադառնալով միջադեպին, գրել է. «Երբ թավիշ էիք կիրառում, չգիտեի՞ք, որ դեռ ինչեեեեր պիտի ըլլլան: Թե կարծում էիք ձեզ զգուշացնողները փիս ու դաժան մարդիկ էին, որ ասում էին պարագլուխներին մեկուսացրեք: Զգուշացնողները հեռատես էին, ի տարբերություն ձեր կարճատեսության: Դեռ ինչեեեր պիտի ըլլան»:

Please enter a valid URL