Search
Close this search box.

Լիլիթ Մակունցը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով նախարարների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին, ասաց, որ առհասարակ ինքը կողմնակից է, որ պետական կառավարման համակարգում պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան: Իսկ ինչ վերաբերում է բարձրացման գաղտնիությանը, խմբակցության ղեկավարը նշեց. «Գործադիրի հետ քննարկելով այս հարցը՝ առաջիկայում Ձեզ կտեղեկացնեմ այդ մասին: Այս պահին պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել»:

Հիշեցնենք՝ «Հետք»-ը երեկ գրել էր, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է:

Please enter a valid URL