Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 12-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները

Չիտայում 2018 թվականին 12-ամյա աղջկա դաժան սպանության համար մեղադրվող Ալեքսեյ Ֆիրուլյովը ցմահ ազատազրկման է դատապարտվել, գրում է РИА Новости-ն:

Աղջիկը կորել էր 2018 թվականի հոկտեմբերի 19-ին: 4 օր անց աղջկան սպանված էին գտել: Հաջորդ օրը քննիչները ձերբակալել էին սպանության համար կասկածվող անձին՝ մոտակա ավտոսպասարկման կետի աշխատակցին, որը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել սեռական բռնության մեղադրանքով:

«Դատարանը 45-ամյա Ֆիրուլյովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմի բանտում: Միևնույն ժամանակ, դատարանի որոշմամբ, Ֆիրուլյովը պետք է աղջկա հարազատներին 5 միլիոն ռուբլու չափով գումար վճարի՝ որպես բարոյական փոխհատուցում»,- ասել է որոշումը կայացրած դատավոր Յուլյա Միխայլյուկի մամուլի քարտուղարը:

Please enter a valid URL