Երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են վիճաբանում քաղաքացին եւ ոստիկանը։ Կադրերից երեւում է նաեւ, որ տարածքում գտնվող ոստիկանը զանգահարում է բաժնի աշխատակիցներին, որպեսզի գան եւ բերման ենթարկեն քաղաքացուն։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 21–ին Շինարարների 15 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ։