Search
Close this search box.

ՖՈՏՈ. Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում սպանություն է տեղի ունեցել:

Shamshyann.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ց. Բ.-ի դին: Դատաբժիշկը, զննելով դին, իրավապահներին տեղեկացրեց, որ նրա մարմնի վրա կա սուր կտրող-ծակող գործիքով պարանոցի շրջանում կտրած-պատռած վերք, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքեր:
Տան որոշ սենյակներ ամբողջովին տակնուվրա էր արված ու, հավանաբար, ճիվաղը կամ ճիվաղները տանից գողություն են կատարել:
Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՝ բաժնի պետ Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հատնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL