«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արսեն Բաբայանի ձերբակալությանը գնահատական տալու համար պետք է նախ հասկանալ առնվազն հետևյալը՝
1. Ըստ նախաքննության մարմնի կոնկրետ ինչո՞ւմն է կայանում պաշտոնեական կեղծիքը,
2. Որքանո՞վ է ձերբակալությունը իրավաչափ համաներման ակտի լույսի ներքո,
3. Արդյո՞ք առկա են ձերբակալման բավարար հիմքերը:
Հույս ունեմ, որ այս հարցերի պատասխանները կունենանք ու կհասկանանք իրավիճակը:
Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ Արսենը փախնելու էր քննությունից, բայց չեմ էլ կարծում, որ հետապնդումը քաղաքական է: Ի վերջո, Արսենն ինքն էր պնդում, որ ինքը քաղաքական գործիչ չի»: