«Վիտոն բացարձակապես իր շապիկի մեջ չի, նա թավշյա հեղափոխությունից հետո ուրիշ շապիկ է հագել և իրեն լրիվ ուրիշ մարդու տեղ է դրել: Վիտոն ստանձնել է Կոզբադինի դերը, ասում է ՝ գնամ Սասուն, քառսուն-քառսուն հարսներ բերեմ, աջ ու ձախ փրթեմ-թափեմ, տամ-սատկացնեմ, ֆիզիկապես ոչնչացնեմ ու չգիտեմ էլ ինչ նման բաներ, բայց պիտի նրան հիասթափեցնեմ, որ սա հաստատ իր ոճն ու դերը չի ու ինձ համար միանգամայն անհասկանալի են նրա այս մոտեցումները, չեմ հասկանում, թե ինչ է ուզում նա այս ամենով ասել կամ անել: Ես երբեմն մտածում եմ նաև, որ Վիտոն հակահեղափոխական ուժերի պաշտպանության շտաբի խոսնակի դերն է ստանձնել , անընդհատ ասում է՝ Ղարաբաղն ուզում են հանձնել, հողերն ուզում են ծախել, բայց փառք Աստծուն՝ այս վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մենք ունենք ավելի ամուր Ղարաբաղ, ավելի ամուր բանակ և ավելի հուսալի ժողովուրդ: Եթե Վիտալին դավաճանական ինչ-որ եզրեր է ման գալիս, ուրեմն թող փնտրի 2016 թվականի ապրիլյան դեպքերի մեջ ու թող ասի՝ ինչո՞ւ պետք է առաջնագծում զինվորի փամփուշտը վերջանար:
Կրկնում եմ՝ Բալասանյան Վիտոն հաստատ ուրիշ շապիկի մեջ է ու ինքն անշնորհակալ գործ է անում՝ դրանով իրեն ամբողջությամբ մտցնելով ցեխը:
Վստահ եմ՝ ամբողջ Ղարաբաղում չի գտնվի տասը մարդ, որ Բալասանյան Վիտալիկի տեսակետները պաշտպանի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ազատամարտիկ, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին: