Տրանսվեստիտները ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է ինքը՝ Մալյանը, իր ֆեյսբուքյան էջում:
«Երկու լուր.
1. Ոստիկանությունը մերժեց վանդալիզմով քրեական գործ հարուցել իմ դեմ Սորոսի գրասենյակի հերթական բողոքով: Ես այլևս վանդալ չեմ:
2. Տրանսվեստիտ մարմնավաճառները իմ դեմ բողոքով դիմել են ոստիկանություն: Շնորհավոր քրեական օրենսգրքի նոր հոդվածս…»,-գրել է Մալյանը։