ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում էր նաև Կոստանյանի անունը: