Հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեում դռան փականը կոտրելու միջոցով վնասել են այնտեղ տեղադրված «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ տերմինալի միջից գողացել են 375 800 դրամ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։