Shamshyan.com-ի տեղեկություններով, առաջիկայում հնարավոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն համակարգում, ժողովրդի լեզվով ասած՝ իր կարիերան զրոյից սկսած Միքայել Համբարձումյանը:
Կայքի տեղեկություններով, վերջինս աշխատում է Ազգային Անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ:
Միքայել Համբարձումյանը ոչ միայն ԱԱԾ, այլ նաև՝ ընդհանրապես իրավապահ համակարգում համարվում է իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ, նրա մասին իրավապահ համակարգի թե նախկին, թե ներկա բազմաթիվ ճանաչված մասնագետներ ասում են. «Նա իր գործում զրոյից աճած մարդ է: Իր գիտելիքների, պրոֆեսիոնալիզմի ու սկզբունքայնության շնորհիվ է հասել ԱԱԾ-ում այդ բարձր պաշտոնին՝ նկատի ունենալով տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակզդման դեպարտամենտի պետի պաշտոնը, և, որը ամենակարևորն է, իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ ինտրիգներում ու քաղաքական խարդավանքներում ներքաշված չի եղել, իրեն հանձնարարաված գործերում միշտ ցուցաբերել է պրոֆեսիոնալ մոտեցում: Եվ, ինչը ամենակարևորներից մեկն է. նրա մարդկային հատկանիշները գնահատել են ԱԱԾ գրեթե բոլոր ղեկավարները»:
Թավշյա հեղափոխությունից հետո նրա անմիջական ղեկավարությամբ են բացահայտվել Հանրապետությունում մեծ թվով աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ տնտեսական, որոնցից կարելի է միայն նշել գեներալ Մանվել Գրիգորյանի և Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված բացահայտումները: