ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և, ըստ ամենայնի, գումար խնդրում: Գիշերվա այս ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում: Բնականաբար, զանգեցի ոստիկանություն: Իրավապահ մարմինները հնարավորինս զգոն պետք է լինեն այս երևույթի նկատմամբ: Կոչ եմ անում նաև քաղաքացիներին նման դեպքեր նկատելիս անհապաղ դիմել ոստիկանություն՝ զանգելով 1-02:
Ոչ ոք, այդ թվում ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին»: