Search
Close this search box.

Ավիավթար` մահվան ելքով

Վենեսուելայի Գուարիկո նահանգի Կապիտան Մաուել Ռիոսա օդանավակայանից թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Սու–30 ՄԿ2 կործանիչ։ Երկու օդաչուն էլ մահացել են։ Այս մասին Сontextodiario պարբերականին հղում անելով հայտնում է «Զվեզդա»-ն։

Նշվում է, որ ինքնաթիռը պայթել է թռիչքի ընթացքում։ Ավիաաղետում զոհվել են բրիգադի գեներալ Ռաուլ Մարկես Մորիլյոն ու կապիտան Նեսմար Սալազերը։ Կործանման պատճառները առայժմ հայտնի չեն։

Գեներալ Վիրջիլիո Մարկեսը կապիտան Մանուել Ռիոսա ռազմաօդային բազայի հրամանատարն էր, տարիներ շարունակ եղել է «Սատանաներ» անունը կրող №11 խմբի հրամանատարը։ Բացի այդ, նշվում է, որ նա OV 10 Bronco-ի օդաչու էր և F16 ինքնաթիռի վարման որակավորում ունեցող մասնագետ։

Please enter a valid URL