Search
Close this search box.

«Հարևանին մատնել» ամիսը 1 անգամից ոչ ավելի. պատգամավորները քննարկել են սկանդալային օրինագիծը

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծի ընդունման դեպքում ամեն քաղաքացի կկարողանա նկարահանել եւ հատուկ հավելվածի միջոցով ոստիկանությանը տեղեկացնել մեկ այլ քաղաքացու կողմից կատարված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին, բայց ամիսը մեկ անգամից ոչ ավելի։ Այս մասին Պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «Տեսախցիկներով եւ ֆոտոհսկման միջոցով գրանցված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների մասին գործերի վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հոկտեմբերի 17-ին ասաց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացին, որը դարձել է խախտման վկա եւ որը նկարահանել է այդ խախտումն իր բջջային սարքով, կկարողանա տեսագրությունն ուղարկել հատուկ հավելվածով։ Բայց նա դա կարող է անել կոնկրետ խախտողի հանդեպ ամիսը մեկ անգամից ոչ ավելի։ Դա, ինչպես նշեց պատգամավորը, արվում է այն բանի համար, որպեսզի այլ քաղաքացիների կողմից քաղաքացիների հետապնդումներ չլինեն, որոնք, կարգախախտների հանդեպ անձնական անբարյացակամ հարաբերությունների պատճառով կարող են օգտվել օրենքի սողանցքերից եւ իրականացնել հետապնդում՝ նպատակ ունենալով գրանցել հերթական խախտումը ոստիկանությանը հանձնելու նպատակով, որն, իր հերթին, ուսումնասիրելով տեսանյութը, կարող է որոշում կայացնել կարգախախտի հնարավոր տուգանքի մասին՝ դրանով իսկ նրան հասցնելով նյութական վնաս։

Խախտման մասին տեղեկացնող քաղաքացու անձը կմնա գաղտնի եւ, հետեւաբար, նրան ոչ ոք չի կարող փակցնել «գործ տվող» կամ» մատնող» պիտակները։

Նշենք, որ օրինագիծն այս անգամ էլ ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Please enter a valid URL