Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյան. Առավոտից մենք բավականին արտակարգ իրավիճակ ունենք

Առավոտից մենք բավականին արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում: Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պլանավորել էր նիստը սկսել հաճելի լուրով:

Փաշինյանն ասաց, որ Սյունիքում պոչամբարից ջրերը հոսել են դեպի Ողջի գետ:

Տարածքային կառավարաման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ առավոտյան ժամը 9-ին մարզպետը զանգահարել է ներկայացրել, որ Ողջի գետի գույնը դարձել է դարչնագույն: Բոլոր ուժերը գնացել են տեղում իրավիճակը հասկանալու համար:

Այս պահին հայտնի չէ, թե որ ընկերության պոչամբարն է, սակայն տարածքային առումով հնարավոր է ենթադրել, որ պղնձամոլիբդենայինի պոչամբարն է:

Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ տեղից փորձանմուշներ են վերցվել. «Նախնական տեղեկություններով խոսքը վերաբերում է պղնձամոլիբդենայինի պոչամբարին»:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին հայտարարեց, որ տեղում քննչական գործողություններ են իրականացվում. «Վերջին պահին ինձ հայտնեցին, որ վնասված խողովակ կա: Նախնական տեղեկություններով ջուրն այդտեղից է հոսել»:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ տեղի ունեցածը փորձ է արվել թաքուն պահել, խողովակներն արագ վերականգնել են. «Մերոնք ասացին, որ վերականգնել են խողովակները, իսկ աղտոտվածության մասով հետագան ցույց կտա»:

Please enter a valid URL