ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ։
Փաշինյանը հիշեցրել է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակները շատ արագ տեմպերով ընդլայնվում է, եւ հիմնադրամն սկսել է արդեն վճարումներ կատարել նաեւ 1998 թվականից հետո տեղի ունեցած դեպքերով:
«Մենք 1,5 տարվա ընթացքում 19 տարով հետ ենք գնացել, 19 տարվա շահառուների հարցը լուծել ենք: Մեր նպատակն է հետ գնալ ու հասնել մինչեւ ամենասկիզբ: Դա մեզնից աշխատանք է պահանջում, որը մենք կանենք»:
Հանդիպմանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ վարչապետի Facebook-ի էջում: