Search
Close this search box.

Փաշինյանը Բակո Սահակյանին դիմե՞լ է «պարոն մարզպետ»-ով

Երեկվանից սոցցանցերը փոթորկվել էին Նիկոլ Փաշինյանի կողմից Բակո Սահակյանին ընդունելիս Արցախի դրոշի բացակայությունից, եւ բոլորը պնդում էին, որ Փաշինյանը Բակո Սահակյանին ասել է՝ «պարոն մարզպետ»։ Իրականում ձայնագրությունն այնքան ցածր է, որ թվում է, թե հենց այդպես է դիմում։

Երեկ մենք փորձեցինք վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանից ճշտել. ասվե՞լ է «պարոն մարզպետ», թե՞ ոչ: «Ոչ, մեր հաղորդագրությունում արձանագրված է` «պարոն Սահակյան»»: Չի՞ եղել նման արտահայտություն։ «Կարդացեք հաղորդագրությունը»: Մենք կրկին լսեցինք՝ իրոք, ասում է․ «Հարգելի պարոն նախագահ, պարոն Սահակյան»։

Please enter a valid URL