ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:
Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:
Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»: