Search
Close this search box.

«Բալասանյանները և իսագուլյանները, բացի ուղիղ ռևանշիստական նպատակներից, ունեն նաև մի ստոր նպատակ». Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԼԻՆԵԼ ԶԳՈՆ ԵՎ ԶԳՈՒՅՇ ՄՆԱԼ ՍԱԴՐԱՆՔԻՑ. սիրելի՛ հայրենակիցներ, բալասանյանները և իսագուլյանները, բացի ուղիղ ռևանշիստական նպատակներից, ունեն նաև ռևանշին անուղղակիորեն նպաստելու մի ստոր նպատակ՝ սադրել ազնիվ մարդկանց, լցնել նրանց համբերության բաժակը և, եթե ոմանք չդիմանան ու քայլեր ձեռնարկեն, իրենց ներկայացնեն որպես զոհ և այդպիսով ավելի շահեկան կարգավիճակ ձեռք բերեն։

Այդ պատճառով բոլորիդ հորդորում եմ լինել զգոն և զգույշ մնալ սադրանքից։
Թող հակառակորդը ջղաձգվի. ի վերջո, ինքն իրեն է վնասում»։

Please enter a valid URL