«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան` ՍԴ որոշումից հետո, իմքայլական յուրայինների եւ իրավաբանների շտապ հավաք է տեղի ունեցել․ Մակունց, Սիմիդյան, Սուրեն Գրիգորյան, Արուսյակ Ջուլհակյան։ Քննարկել են ՍԴ որոշումը, որն անակնկալ է եղել նրանց համար։ «Իմ քայլում» պատրաստ են եղել նաեւ հարցի նման հանգուցալուծման, սակայն ո՛չ այս փուլում՝ մտածել են, որ նախագիծը վարույթ կընդունվի, իրենք ժամանակ կշահեն, կյանքի կկոչեն Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվածությունները:
Սակայն, մեր տեղեկություններով, ՍԴ անդամները որոշել են «այստեղ ու հիմա» սկզբունքով հարցը փակել «տեղում»: Իմքայլականները քննարկել են իրենց ապագա քայլերը՝ հիմքում ունենալով Նիկոլ Փաշինյանի` ֆրակցիայի հետ հանդիպմանը տրված խոստումը` միեւնույն է, Հրայր Թովմասյանը «գնալու» է: «Գնալու» 3 տարբերակ են քննարկել՝ օրենսդրական։ Այսինքն՝ նախաձեռնում են ՍԴ-ի փոխարեն այլ մարմին ստեղծելու օրենսդրական նախագիծ:
Հաջորդն Արման Բաբաջանյանի նախագիծն է, որն առանձնապես հեռանկարային չէ։ Եվ երրորդը Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդման սցենարն է։ Դատախազությունը հրահանգել է ուսումնասիրել Թովմասյանի ունեցվածքի ծագումնաբանությունը։ Հաջորդիվ նոտարական գրասենյակների «գործն» է եւ ԱԺ աշխատակազմում չարաշահումների գործը։ «Այս սցենարն իմքայլականներն առավել հավանականն են համարում»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում