Search
Close this search box.

Արթուր Վանեցյանը հերքում է, որ հանդիպել է Սերժ Սարգսյանի և Վիտալի Բալասանյանի հետ

Այսօր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախում պարբերաբար հանդիպել է Սերժ Սարգսյանի և Վիտալի Բալասանյանի հետ:

Factor.am-ին է դիմել Արթուր Վանեցյանի օգնական Վահագն Բոյաջյանը՝ նշված հայտարարության վերաբերյալ Արթուր Վանեցյանի անունից տալով հետևալ պարզաբանումը.

«Արցախում որևէ հանդիպում Սերժ Սարգսյանի կամ Վիտալի Բալասանյանի հետ Արթուր Վանեցյանը չի ունեցել: Հանդիպել է միայն Պարգև Սրբազանի հետ»: Բոյաջյանը նաև հավելեց, որ Արթուր Վանեցյանը երբեք Սերժ Սարգսյանի հետ որևէ հանդիպում չի ունեցել: Իսկ Արցախում ունեցած հանդիպումներն էլ, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի օգնականի, քաղաքական բնույթ չեն կրել:

Please enter a valid URL