«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. այս մասին տեղեկացնում է «Սանիթեք» ընկերության տնօրինությունը:
«Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օրեր առաջ հայտարարեց «Սանիթեք»-ի հետ պայմանագրերն ամբողջությամբ խզելու մասին: