ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն պատվիրակություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ԵՄ անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 14-17-ը Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հովհաննես Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Արտակ Ավետիսյանինը և Տիգրան Սամվելյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: