Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարդում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումները, թեեւ պարբերաբար իրեն տեղեկացնում են դրանց բովանդակության մասին։
Al Arabiya, Sky Nеws Arabia եւ RT Arabic հեղինակավոր արաբալեզու լրատվամիջոցներին տված հարցազրույցում Պուտինը մասնավորապես ասել է․
«Կներեք, ես ինքս չունեմ «Թվիթեր» եւ չեմ հետեւում այդ ամենին։ Սակայն ժամանակ առ ժամանակ աշխատակիցներս ինձ ներկայացնում են իհարկե այս կամ այն հարցի հետ կապված ԱՄՆ նախագահի հայտնած կարծիքներին»։