Հմայակ Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որի շրջանակներում անդրադարձել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Գրառման մասին Slaq.a-ի հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքեց. «
Մոռացության մատնված ու հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական դիակները ժամանակ առ ժամանակ հոգեդարձության դրսևորումներ ունենում են։
Բնական է, որ սեփական ուժերով սեփական գոյության մասին չկորաղանալով հիշեցնել, պետք է փորձեն օգտագործել մեծ հեղինակություն ու հարգանք վայելող անձանց անուններ։ Սակայն նմանօրինակ ցանկացած գործողություն դատապարտված է անհաջողության։
Հոգեդարձության դրսևորումները խիստ ժամանակավոր բնույթ են կրում և դրա տրամաբանական ավարտը անփառունակ ոչնչացումն է: Ես իհարկե հասկանում եմ, որ Հմայակ Հովհաննիսյանի դեպքում ավելորդ է պարկեշտության կամ բարոյականության կոչ անել, այդ իսկ պատճառով ընդամենը հորդորում եմ զերծ մնալ սեփական ոչնչության մասին հիշեցնելու նմանօրինակ անփառունակ փորձերից ու չբարբաջել աջուձախ»: