ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Հմայակ Հովհաննիսյանին` գրելով.
Քիչ առաջ կենդանության նշաններ է փորձել ցույց տալ քաղաքական լեշ Հմայակ Հովհաննիսյանը։ Սույն սուբյեկտը, որին տղամարդ համարելը կոպիտ բարոյական եւ կենսաբանական սխալ կլիներ, հաշվարկել է, որ եթե հերթական անգամ տա Գագիկ Ծառուկյանի կամ իմ անունը, ապա հնարավոր է ապահովի իր քաղաքական ռեինկարնացիան։ Քաղաքական այս լեշին, ով օրվա կուրսով քաղաքական պապաներ է փոխում, երեւի թե իր նոր կնքահայրերը հուշել են, որ Ծառուկյանի անունը տալով վերջինս կարող է մերօյա քաղաքական աճուրդում օրվա փոխարժեքի կուրսով իրեն վաճառել։
Փաստորեն, դեռ կան մարդիկ, ովքեր լեշակեր են եւ կարծում են, որ քաղաքական լեշերը ռեինկարնացիայի շանս ունեն։
Իլֆն ու Պետրովը վստահ էին, որ ամենավտանգավոր կենդանին կատաղած ոչխարն է։ Վերջիններս, ցավոք, չեն ճանաչել Հմայակ Հովհաննիսյանին, այլապես, մի գրական շեդեւր եւս կծնվեր՝ այս անգամ երախտամոռ ոչխարի մասին։
Ծառուկյանից տարիներ շարունակ փող մուրացող եւ սեփական մոր հուղարկավորությունը Ծառուկյանի միջոցներով կազմակերպած քաղաքական այս լեշը, ով վաճառվում է լույսի արագությունից գերհզոր արագությամբ, մի բանում, իհարկե, հաջողել է։ Մերօրյա քաղաքական բառարաններում Հմայակ Հովհաննիսյան անուն-ազգանունը թարգմանվում է որպես քաղաքական դիակ, ով ծառայելով տասնյակ տերերի, իր անփառունակ մահկանացուն կնքեց որպես քաղաքական բոմժ։ Հմայակը փայլուն օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի մարդը եւ քաղաքական գործիչը։ Տղամարդ լինելու թեմային, խիստ հասկանալի պատճառներով, հղում չեմ անում։