ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և պատմել, թե ինչպես են հայկական պատվիրակության անդամները ճամպրուկներով մնացել Բելգրադի փողոցներում։
«Սերբական արկածներից: Պատվիրակության ավտոբուսի վարորդը մեկ ու կես ժամ քաղաքով պտտեցնելուց հետ հայտարարեց, որ ինքը գաղափար չունի, թե ուր պետք է մեզ տանի ու ամբողջ պատվիրակությանը թողեց Բելգրադի կենտրոնում:
Բարևներ Կուստուրիցայից»,–գրել է պատգամավորը։