Հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan․com-ի տեղեկություններով` Ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանը «Մասիս» ԲԿ-ի տնօրենն է, իսկ Ա. Թորոսյանը՝ նույն ԲԿ-ում պահեստապետ է աշխատում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում