Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ:
Ինչ լավ է, որ կան Տարոնի նման մարդիկ, ովքեր գիտեն կարեկցել և օգնել:
Դիմում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը. եթե կա հնարավորություն երեխաներին տեղափոխելու Հայաստան, մեզանից շատերը պատրաստ են երեխաներին ընդունել մեր ընտանիքներում:
Որպես պատգամավոր, պատրաստ եմ նաև իմ գործընկերների հետ մեկնել կոնֆլիկտի գոտի, երեխաների տարհանումը կազմակերպելու համար: