Սիրիայի քրդական ստորաբաժանումները մարտավարական նահանջից հետո կրկին վերահսկողություն են հաստատել Հասեք նահանգի Ռաս էլ Այն քաղաքի մեծ մասի վրա: Այս մասին ասված է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ТАСС-ը:
«Քուրդ ապստամբներին հաջողվել է խփել յոթ տանկ և ոչնչացնել 75 թուրք զինվորների և վարձկանների, ևս 19-ը վիրավորվել են»,- ասված է փաստաթղթում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ մարտերը վերսկսվել են Թել Բեյդարի արվարձանում և արդյունաբերական գոտում: Թուրքական ինքնաթիռներն ինտենսիվ հարվածներ են հասցնում այդ տարածքի ուղղությամբ: