Կասկածյալը ճանապարհորդում էր կեղծ անձնագրով, որը գողացել էր 2014 թվականին: Դե Լիգոնին հայտնաբերել են մատնահետքերի միջոցով: Ձերբակալության պահին նա չի դիմադրել:
Նշվում է, որ Լիգոնը հետախուզվում էր կնոջն ու չորս երեխաներին` 21, 18, 16 և 13 տարեկան, սպանելու մեղադրանքով:
Ընտանիքի անդամների դիերը հայտնաբերվել էին 2011 թվականին ապրիլին` Նանտ քաղաքի իրենց տան այգում թաղված: Տղամարդն այդ ժամանակ դիմել էր փախուստի:
Ոստիկանությունը հայտնաբերել էր նաև հաղորդագրություն` ուղարկված 2010 թվականին, որում դե Լիգոնը պատմել էր, որ ցանկանում է սպանել ընտանիքի անդամներին: Դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: