ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվ այսպես…Ամեն ինչ կյանքում ունի ինչպես սկիզբ, այնպես էլ վերջ: Մասնագիտության ու աշխատանքային կյանքի մեջ՝ միանշանակ: Սակայն այս պարզունակ բանաձևի ճարտարակերտությունը մեր քաղաքական դաշտի որոշ հնաբնակ դեգեներատներ փորձում են դեֆորմացնել… Մինչ օրս նախկին իշխանության որոշ անմիտ նազիր֊վեզիրներն այդպես էլ հպարտություն չունեցան «խոստովանել», որ թալանել ու լափել են այս չքնաղ երկիրը, իսկ հայ ժողովուրդն իր համարժեք քայլով իշխանազրկել է հայ մարդու արժանապատվությունը բռնաբարած և ահաբեկչությամբ երկիր կառավարումը շուրջ քսան տարի բռնազավթած բորենիներից…
Ցավալի է, բայց որոշ նագլիներ, ովքեր մեկ հոդաբաշխ նախադասություն չեն կարողանում արտասանել՝ ահաբեկում են այն նույն ժողովրդին, ով իրենց հերոսացրել է… Սա հասցեական պատերազմ է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ողջ հայ ժողովրդի դեմ… մի՞թե կարելի է սեփական ժողովրդին ահաբեկիչ անվանել… սա ինչ գռեհկաբանությունն է…
Իսկ ինչ վերաբերվում է սահմանադրական կարգը բռնազավթելուն, ապա այդ կարգը տապալվել է, երբ հայ մարդը չունենալով այլընտրանք՝ հինգ ու կես դրամով «վաճառել է» իր պատիվն ու արժանապատվությունը, իր ընտրական իրավունքը։ Եվ որպեսզի ոմանք մաթեմատիկական բարդ հաշվարկների մեջ չհայտնվեն և նրանց օրգանիզմում հինգ ու կես դրամի հաշվարկի հետ կապված գալյուցինացիա չսկսվի, ասեմ, որ խոսքը 10000 դրամ ընտրակաշառքի մասին է, որը հինգ տարվա կտրվածքով կազմում է ընդամենը օրական ուղիղ հինգ ու կես դրամ…
Եվ հինգ ու կես դրամանոց իշխանության ներկայացուցիչներն ու դրանց երկրպագուներն անամոթաբար անվանարկում են սեփական ժողովրդին՝ անվանելով ահաբեկի՞չ…
Հինգ ու կես դրամանոց իշխանության «հերոսն” ի պատասխան լրագրողի հարցի՝ սպառնում է «ձեռք գցել» կամ ձեռք տալ նրա հետևին, քանի որ «համարձակություն է» ունեցել իրեն հարց տալու՞…Իսկ այսօր այլևս գաղտնիք չէ, որ հենց այդ նույն հինգ ու կես դրամանոց իշխանության «հերոսը» զբաղված է եղել զինվորի բաժին հացը գողանալով։
Այո’, այդ նույն հինգ ու կես դրամանոց իշխանության շնորհիվ էլ «հակահիգիենիկ» բազմաթիվ սուբյեկտներ դեռ չեն հաշտվում իրենց իշխանությունն ու պաշտոնները կորցնելու հետ… և սեփական ժողովրդին անվանարկում են…
Մինչդեռ կյանքը լի է հետաքրքիր երևույթներով, որոնցից մեկը տրագիֆարսն է։ Իսկ այս պատմության մեջ ողբերգականն ու միաժամանակ կատակերգականն այն է, որ նրանցից շատերը իսկական շակալներ են, որոնց հարկ է բուժել դիմեդրոլի ուժեղ դոզայով։
Հ.Գ. Պարզվում է՝ քաղաքականության մեջ նույնիսկ շակալները կարող են վագրի սիրտ կուլ տալ ու այնպիսի բաներ խոսել կամ անել, ինչին բացարձակ ընդունակ չեն անգամ առյուծները։
Բայց չարժե հուսահատվել. շակալներն էլ են Աստծո արարածներ, ինչպես մենք՝ սովորական մահկանացուներս և եթե նրանցից շատերը դեռ շարունակում են նույն ոճով, ապա ինչ արած՝ շակալ են, էլի։ Իսկ եթե այդ կենդանու բախտը բերել է հայտնի «Մաուգլի» մուլտֆիլմի ողջ ընթացքում, ապա դա բնավ էլ չի նշանակում, որ նրա ճակատագիրը հարթ ընթացք կունենա իրական կյանքում…