«Ժամանակ» թերթը գրում է. «Սիրիայում գտնվող մեր աղբյուրը տեղեկացնում է, որ թուրք-սիրիական սահմանին գտնվող Թել Աբյադ՝ մեծ մասամբ ուրֆացի հայերով բնակեցված քաղաքը, որը գտնվում է երկաթուղային կայարանի հարևանությամբ, կանգնած է ոչնչացման վտանգի տակ:
Քաղաքում ապրում են մոտ 200 հայեր և հարյուր ասորիներ:
Թուրքիան պահանջում է, որ մեծամասամբ հայաբնակ քաղաքը տեղահանվի և տեղափոխվի սահմանից առնվազն 50 կիլոմետր հեռու: Ըստ մեր աղբյուրի՝ նախորդ օրը ռմբակոծության տակ գտնվող Ղամշլի քաղաքից Հալեպ է տեղափոխվել 16 հայ ընտանիք, չնայած հայերի մեծ մասը շարունակում է մնալ քաղաքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: