Հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխաների միջազգային օրն է: Ավելի վաղ հայտնել էինք, որ այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով՝ ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին:
Այնինչ ըստ վիճակագրության՝ Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1300 աղջիկ։ Վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանում դեռ չծնված սպանվել է ավելի քան 40 հազար աղջիկ՝ միայն մի պատճառով՝ ծնողները տղա էին ուզում:
#Բավականէ սոցիալական արշավը բարձրաձայնում է՝ բավական է բարձրաձայնել միայն ձեռքբերումները: Մենք աշխարհում առաջինն ենք նաև սեռով պայմանավորված աբորտների թվով: